Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև ուսուցիչը, բժիշկը, որպեսզի պաշտոնյան անգրագետ ու հիվանդ չլինի․ Կարեն Քոչարյան


11:48 , 21 օգոստոս, 2020

Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա: Աշխատավարձ, ոչ թե հավելավճար կամ պարգևավճար: Պնդել եմ ու շարունակելու եմ պնդել: Բայց բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային ուսուցիչը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան անգրագետ կամ կիսագրագետ չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային բժիշկը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան հիվանդության պատճառով բանակից ազատված չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային շինարարը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան բոմժ չլինի:

#նվիրյալներ