1. Հետազոտեք

Զրուցեք անծանոթների հետ, անջատեք սարքերը եւ նոր բան փորձեք: Արեք սպասվածի հակառակը, փաստերն առանձնացրեք դատողություններից եւ սովորեք տեսնել յուրաքանչյուր պատմության բոլոր կողմերը: Նկատեք մանրուքները: Նկատեք գեղեցիկ բաները: Եվ տգեղները: Եվ զվարճալիները: Ավելի քիչ քմծիծաղ տվեք: Հարցեր տվեք: Հետազոտեք շուրջբոլորն ամեն ինչ: 

2. Ձեր գյուտերը պատմեք ուրիշներին 

Այն, ինչ դուք գիտեք, ուրիշների համար կարող է խորը գաղտնիք լինել: Այն, ինչ ձեզ համար աշխարհի չափ ծեր է, ինչ-որ մեկի համար մի ամբողջ բացահայտում է: Ուրիշներին ներկայացրեք այն, ինչ գիտեք:  Գաղափարները հենց այդպես են աճում եւ վերածվում իրադարձության: Հրավերի մի սպասեք, ինքներդ հրավիրեք: Մի նստեք հեռախոսի մոտ, զանգեք: Դուք սիրելի մարդուց մեկ հեռախոսազանգի, մեկ նամակի հեռավորության վրա եք: Տեղում մի նստեք, գործեք:  

3. Որեւէ բան արեք: Ինչ ասես:

Մենք այն ենք, ինչ մենք անում ենք: Կամավոր դարձեք: Դուրս եկեք փողոց: Պարեք: Գրեք: Կառուցեք: Շփվեք: Արարեք: Օգնեք:  Կարեւոր չէ, թե ճշգրիտ ինչ եք անում, եթե ինչ-որ բան անում եք: Այո, ամեն դեպքում չի կարելի «նստել եւ նվնվալ»:

4. Ընդունեք ձեր տարօրինակությունները

Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ունի:   Մի թաքցրեք դրանք, հենց դա է ձեզ հետաքրքիր մարդ դարձնում: Եղեք այն, ինչ կաք: Տանը: Աշխատանքում: Ձեր հատկանիշները գրաքննության մի ենթարկեք:   Մի ձեւացեք: Դուք բացառիկ եք ըստ սահմանման: Ոչ մի կարիք չկա ձեզ չսազող դիմակի տակ թաքնվելու: Ոչ  բոլորը կհասկանան ձեզ: Պետք չէ հարմարվել: Հպարտացեք ձեզնով:  

5. Իմաստալից ապրեք

Դուք սեփական կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակն եք: Իդեալակա՞ն:  Այդպիսիք չկան: Գրավի՞չ: Այո: Դա հասանելի է յուրաքանչյուրին, ով լսում է ինքն իրեն: Դարձեք ձեր հերոսը: Հիշեք, թե ինչ է ձեզ հետաքրքրում: Լրջորեն զբաղվեք ձեր գործով: Դիտորդները չեն պատմություն կերտում: 

6. Ավելի պարզ եղեք

Պատկերացրեք, թե ինչքան բան դուք ՉԳԻՏԵՔ: Զբաղվեք ձեզ համար լիովին նոր որեւէ բանի ուսումնասիրմամբ` պատմության, փիլիսոփայության, նետաձգության, հաշվապահության կամ կրակ կուլ տվեք: Մեծամիտ մի եղեք: Արգելակեք ձեր    «էգո»-ն: Ընդունեք սխալները: Օգնեք ուրիշներին: Եվ տպավորվեք տպավորություն գործելուց առաջ: 

7. Փորձեք

Նոր գաղափարներ փորձարկեք: Կարդացեք: Շատ կարդացեք: Ֆիլմեր դիտեք, նայեք մարդկանց եւ ամպերին: Որքան ավելի եք վերցնում, այնքան շատ կարող եք տալ:  Թույլ մի տվեք, որ անհանգստությունը կանգնեցնի ձեզ: Բարդ գործեր ստանձնեք: Վերջ տվեք ամաչելուն: Բարձր եւ սխալ երգեք: Մասնակցեք սիրողական պարողների մրցույթին: Փորձեք: Քայլ քայլի հետեւից գնացեք դեպի հետաքրքիր կյանք:  

8. Հրաժարվեք ուրիշների ուղուց

Մի զբաղվեք նրանով, ինչ բոլորն արդեն անում են. այդ գնացքն արդեն գնացել է: Ձերը հորինեք: Եթե ուզում եք հետաքրքիր լինել, առանձնահատուկ որեւէ բանով զբաղվեք, ոչ թե սովորական: Կենդանացրեք մոռացված պատմությունները: Հազվագյուտ երաժշտություն լսեք: Չորսբոլորը հետաքրքիր բաներ կան: 

9. Քաջություն հավաքեք

Ձեր կարծիքն ունենալու եւ չտրորված ճանապարհով գնալու համար քաջություն է անհրաժեշտ: Եթե ձեր քաջությունը չի հերիքում, մնում է հեռու մնալ հաջողությունից եւ քննարկել նրանց, որոնք ավելցուկով ունեն դրանից:  Հիշեք` միակ մարդը, ով կարող է իրականացնել ձեր երազանքը, դուք եք: Համառ եղեք: Հանձնվելը ձանձրալի է:  Պայքարեք անհեթեթ սովորույթների դեմ: Սեփական սահմանները գծեք: Ժամանակի համար: Փողի: Ուշադրության: Սիրո: Եվ պաշտպանվեք նրանցից, ովքեր ձեզ պարտադրում են իրենց պահանջները:  

10. Ուշադրություն մի դարձրեք հայհոյանքին

Երբ դադարեք ձանձրալի լինել, հաճախ կլսեք ջղային   «քեզ պահիր, ինչպես հարկն է» արտահայտությունը: Խուսափեք այն մարդկանցից, որոնց պատճառով դուք ձեզ վատ եք զգում: Մի տրվեք նրանց սադրանքներին: Այդ խաղում հաղթելու միակ միջոցն ընդհանրապես չխաղալն է:  Միայն իրար հետ մի շփոթեք քմծիծաղը եւ քննադատությունը: Եթե ինչ-որ բան հնարավոր է օգտագործել ինքնակատարելագործման համար, արեք դա:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել