3 ժամվա մեջ Սերժ Սարգսյանը տվեց ահռելի կոնտենտ դիսկուրսի համար ու շատ զգայուն ու կարևոր հարցի մասին՝ Ապրիլյան։ Տեղ-տեղ փակագծեր բացեց, միֆեր հերքեց, նոր հանգամանքներից խոսեց։ Ասեց էքսկլյուզիվ բաներ, որոնք իրենից բացի ոչ-ոք կամ չգիտի, կամ իրավասու չի բարձրաձայնել։ Ցանկացած առողջ քաղաքական ու քաղաքացիական դաշտում դա պիտի դառնա բովանդակային վերլուծության ու քննարկման առարկա։ Մեր մոտ ես դեռ միայն անձով պայմանավորված ձևի մասին քննարկում եմ տեսնում։ Շատ ափսոս, որ ես լրագրող չեմ ու հնարավորություն չեմ ունեցել հարցեր տալու, քանի որ Ապրիլյան հանձնաժողովի մասին բազմաթիվ հարցերի ետևում մնացին ինձ համար շատ ավելի կարևոր հարցեր, որ չհնչեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել