«Ղալաթ կանի մեկը՝ ասի՝ կառավարությունը կոռումպացված ա»,- կառավարության նիստում իրեն բնորոշ հռետորաբանությամբ ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Չգիտեմ՝ «ղալաթ»-ը երբ դարձավ քաղաքական կատեգորիա, բայց Փաշինյանն ակնհայտորեն չի հասկանում՝ ինչ է կոռուպցիան։ Օրինակ՝ երբ գաղտնի հրամանով անխտիր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների փաստացի աշխատավարձը բարձրացվում է պարգևավճարի անվան տակ, դա ոչ միայն կոռուպցիոն դրսևորում է, այլ համակարգային կոռուպցիայի ցցուն օրինակ։

Երբ պարզվում է՝ Փաշինյանի շրջապատի բոլոր պաշտոնյաներն առատաձեռն ընկերներ են ձեռք բերել կամ արտոնյալ վարկեր են կպցրել ու դրա հաշվին ունեցվածք են ձեռք բերում, դա կոռուպցիա է, հակառակ պարագայում իմ հարևանը, որը պաշտոն չունի, նույնպես կարող էր նման «բարի» ընկերներ ունենալ կամ «սրտաբաց» բանկերի հանդիպել։

Երբ վարչապետի աներձագը, եղբորորդին, սանիկը պատգամավորական մանդատ ունեն, դա նեպոտիզմի դրսևորում է, որից ոչ թե բուրմունքի, այլ կոռուպցիայի հոտ է գալիս։

Պռոշյան փողոցի դաչեն ըտենց կեղտոտ հատկություն ունի․ այնտեղ հայատնվողն իրեն «հրեշտակ» է զգում սատանայի գրկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել