Պնդում եմ՝ փաստաթղթերի հրապարակումները ապացուցում են, որ Փաշինյանը 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան, որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները: Այդ մերժումով մարտահրավեր է նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ամբողջ միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին»,-նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



