Tert.am-ը գրում է․

Ես զոհ չեմ լինի, եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել: Ես այնքան մահ եմ տեսել և այնքան բանի միջով եմ անցել, ես միշտ հոգեբանորեն ամեն ինչի պատրաստ եմ: Ես ավելի դաժան օրեր եմ անցել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել, երկիր եմ պահել, և չեմ պատրաստվում հանդուրժել, որ ներխուժում ընտանիք. այսօր Para. Tv-ի հարցազրույցի ժամանակ նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք անհանգստություն զգում է, որ հեղափոխությունը կարող է կարիք ունենա իրեն զոհ մատուցի և ձերբակալի:

Նախկին ոստիկանապետը, անդրադառնալով երկու տարվա ընթացքում ոստիկանությունում կատարված փոփոխություններին, նշեց, որ տխրում է, որովհետև կար բարեփոխումների բավականին լավ ծրագիր, որի երկու փուլը անցկացվել է, իսկ երրորդ փուլը, որը պետք է 2018 թվականին իրականացվեր, չի հաջողվել.

 «Իմ գնալուց ես իմ անձնակազմին խնդրել եմ երրորդ փուլը իրականացնել և այն, ինչ փորձում են անել, դա հին փորձված մեթոդներ են Վրաստանում, Ուկրաինայում, և շտամպը վերցնել օգտագործել  Հայաստանում, դա չի աշխատելու՝ մենք մեր աշխարհագրական դիրքը ունենք և մեր մենտալիտետը`ռեֆորմները պետք է անել ելնելով դրանից»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել