Հիմա հասկացա՞ք, որ սրան չի հետաքրքրում ո՛չ մասնագետների կարծիքը, ո՛չ էլ, մեծ հաշվով, ժողովրդի։ Մտահոգություննե՞ր են արտահայտվում, փաստարկնե՞ր են բերվում, իրենց «թիմը», առաջին հերթին Նիկոլը թքած ունի բոլորի ու բոլորի փաստարկների ու մտահոգությունների վրա։ Մարդիկ ասում են, որ փաստաթղթի նախնական քննարկում չի եղել նույնիսկ մասնագիտական շրջանակների հե՞տ, չափորոշիչ մշակող թիմերի ընտրությունը չի՞ եղել թափանցիկ, բայց ո՞վ էր ձեզ ասել, որ նման բաներ լինելու են։ Ինքը ստացել է 70%, ընտրվել է ու «դուխով», «ժողովրդի վստահությունը» թափահարելով, իր հետ չհամաձայնողներին ասֆալտին փռելով, պատին ծեփելով, նախկին ու հակահեղափոխական հայտարարելով առաջ է գնալու։ Պարզ է մի բան․ իրենց ծրագրել, վարժեցրել են, իրենց ուղեղը լվացել, տեղը դրել են «ռազմավարական պատկերացում», որը իրենք իրականացնելու են ամեն գնով։

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ Նիկոլն ուզում ա «լավ» բան անի, բայց իրա «թիմը վատն ա», էս հայտարարությունը թող լավ կարդան։ Ինքն ա էս ամեն ինչի պատասխանատուն ու ինքն ա հրահանգում, թե ինչ ա պետք անել։ «Լավ ցարի ու վատ բոյարների» հեքիաթից դուրս եկեք։

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել