Gogetnew.info-ն գրում է, որ բուլղարական պղպեղն օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում։ Այս պղպեղը հայտնի է իր համային հատկություններով, սակայն քչերը գիտեն այն մասին, թե ինչ օգտակար հատկություններ ունեն կարմիր և դեղին պղպեղներն առողջության համար։

Կարմիր քաղցր պղպեղի շնորհիվ.

  • կիջնի զարկերակային ճնշումը,
  • կլավանա ախորժակը,
  • չեն առաջանա թրոմբներ։

Դրանցում պարունակվող բետա-կարոտինը կօգնի լավացնել տեսողությունը։ Այս պղպեղը կնպաստի նաև խոլեստերինի կուտակումը կանխարգելելուն։

Պղպեղը B խմբի վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են լավացնել քնի որակը, ընդհանուր նյարդային վիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել