Եթե մարդը սկսում է ինքն իրեն նախատել, որ ավելորդ քաշ է հավաքել, օրգանիզմում կորտիզոլ է արտադրվում՝  սթրեսի հորմոն, որը միայն խորացնում է վիճակն ու նպաստում էլ ավելի մեծ թվով ճարպերի կուտակմանը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ալեքսեյ Կովալկովը Youtube-ում հրապարակված տեսանյութում:

Նրա խոսքով՝ քաշի ավելացման պատճառով շատերը սկսում են լացել, սակայն դա չի նպաստում նիհարեցմանը, այլ հակառակը, ամեն ինչ բարդացնում է: Իսկ նիհարեցումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմում արտադրվում  է ադրենալին և նորադրենալին:

«Հաճախ այդ ռեակցիաները կանխորոշված են գենետիկապես»,-ասել է Կովալկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել