Հոս ԿԳՍՄ Արայիկն ասում ա, որ ոմն ուժ «նեղ խմբակային շահին է ծառայել», ու ակնարկում ա, որ այդ ուժը Անդրանիկին թուրքերին էր հանձնում։

Այդ չանվանված ուժը, դե, պարզ է՝ ՀՅԴ-ին է ակնարկում։ Հիմա եկեք տեսնենք, թե ո՞վ է նեղ խմբակային շահին ծառայում։

Ուրեմն ԿԳՍՄ Արայիկը «համեստորեն» լռում է, որ խոսքը Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի՝ Էնվերին ուղղված հեռագրի մասին է։ Դե, որովհետև, եթե Հայաստանի հիմնադիր այդ պարկեշտագույն նվիրյալների անունը հոլովեր, կարող ա քֆուրների տակից դուրս չգար, իսկ էսպես կարդացողների մեծ մասը չգիտի՝ ինչի մասին է խոսքը։

Բայց ամենակարևորը դա չէ։ Ամենակարևորն այն է, որ այդ հեռագիրը հայտնի կեղծիք է, որի հեղինակը Ջոն Կիրակոսյանն է՝ իր «Առաջին համաշխարհային պատերազմը և հայերը» աշխատությամբ (մանրամասներով հղումը մեկնաբանություններում կդնեմ)։

Հիմա ես չեմ, դուք ասեք, թե ո՞վ է նեղ խմբակային շահի ծառայում։

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել