Երեկ ֆեյսբուքյան տիրույթում հանդիպեցի սորոսա-պոակածին «քաղաքագետներից» մեկի մեկնաբանությանը, թե ինչպես Ռուսաստանը մեզ ռազմական առումով չօգնեց եւ կոչ էինք անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, նույնպեսեւ Ռուսաստանը մեր բիզնեսմեններին չօգնեց ծիրանա-ադրբեջանական կռիվներում, եւ ուրեմն՝ հարկ է դուրս գալ նաեւ ԵԱՏՄ-ից։
ՀԱՊԿ-ի մասով ինչ-ինչ բացատրություններ կարծես թե իշխանությունները տվել են։ ԵԱՏՄ-ի մասով «վերլուծություններ» անելուց առաջ մեր երիտասարդներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ կարդալ հայկական մամուլը։ Իսկ մամուլում սեւով սպիտակի վրա գրված է, որ ԵԱՏՄ-ում մեր մերկայացուցիչ Արտակ Քամալյանին, ով Նիկոլի զեմլյակն ու մտերիմն է եւ հայտնի «Վորոնեժ» կոդային անվամբ, ծիրանի հանձնարարություն տրված չի եղել, այլ տրված է եղել բացառապես մաքսանենգ սիգարետի հարցերը լուծելու առաջադրանք։
Հին Ռուսաստանում ասածվածք կար․ «Поперек батьки в пекло не лезть», ինչը Նոր Հայաստանում թարգմանվում է․ «Մի վռազի, այլապես կարող ես վնասել Նիկոլի բիզնես շահերին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել