Մոսկվայում, Լոսում ու բազմաթիվ այլ վայրերում հայերը և՛ շատ են, և՛ կազմակերպված։ Այսինքն, եթե բանը հասել ա բռնությանը, մերոնք կորուստներ կունենան (ցավոք), բայց դժվար թե տանուլ տան։

Կարևորն էստեղ ոչ թե մարդկանց վարքագիծն ա, այլ պետությունների։ Դա ոչ միայն կարևոր ա, այլ վտանգավոր։

Ցավոք սրտի, Ռուսաստանը, Ամերիկան, Բելգիան և մյուսներն ունեն հնարավորություն՝ կանխելու Արցախյան հարցն իրենց տարածք տեղափոխելու փորձերը։ Ունեն և չեն անում։ Ավելին՝ իրենց ուշադրությամբ, կարծես, նաև խրախուսում են։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Երկրորդ՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները, կարծես թե, կանխարգելիչ ոչինչ չեն ուզում այս  ուղղությամբ անել։ Կա՛մ չեն հասկանում վտանգները, կա՛մ համաձայն են դառնալ «գլադիատորներ» ու թամաշա ապահովել, կա՛մ էլ բոլորը միասին։

Ադրբեջանը կացնահարող սպային հերոսացրած պետություն ա, գիտեինք, չենք զարմանում։ Բայց որ Հայաստանը՝ մեր ազգային ինքնությունն ու մեր ֆիզիկական անվտանգությունը պահպանելու առաջնահերթ խնդիր ունեցող պետությունը, սփյուռքի շահերը պաշտպանողի դեր ստանձնած երկիրը, կմտնի էս խաղի մեջ ու ամորֆ կեցվածք կընդունի, էդ արդեն սարսափելի ա։

Հ.Գ. Ինքնիշխան կառավարությունը եթե էդքան պլոճիկ ունի, թող Ռուսաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպաններին կանչի, նոտա տա, հարցնի՝ բա դուք ի՞նչ պետություն եք, որ ձեր երկրում, ձեր (կամ մեր) քաղաքացուն էթնիկական ծագման պատճառով բռնության են ենթարկում, իսկ դուք անգործություն եք ցուցաբերում։

Հ.Հ.Գ. Ակնարկներս լավ չըմբռնելու դեպքում ուշադրություն դարձրեք Վրաստանին։ Էնտեղ Ախալքալաք-Մառնեուլ գծով լարվածություն չկա, ու գրեթե վստահ եմ՝ չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել