Ծիրանի խնդրի հետ կապված մի քանի դիտարկում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի շուկաների 90%-ը գտնվում է ադրբեջանցիների ձեռքերում: 90-ականներից սկսած՝ նրանք այդ բիզնեսը հետևողականորեն վերցրել են: Բոլորը Ռուսաստանում գիտեն, որ շուկաները ադրբեջանցիների բիզնեսն է: Ի դեպ, Եվրոպայում էլ շուկաները հիմնականում թուրքերի ձեռքերում են:

Մենք ստիպված ենք այդ իրավիճակի հետ հաշվի նստել, քանի որ ոչ մի իրական և իրավական լծակ այդ իրավիճակը փոխելու չկա: Ադրբեջանցիներն էլ մեծ հաճույքով մեր ապրանքը առնում-ծախում են, փող են աշխատում: Այսպիսի խնդիրները առաջանում են հիմնականում սահմանային միջադեպերի ժամանակ: Սա էլ կանցնի, նույն ձև կշարունակեն հայկական ծիրան ու խաղող վաճառել:

Այս իրավիճակում միակ բանը, ինչ կարելի է անել, Ռուսաստանի հայերին պատկանող վաճառակետեր տեղափոխել ապրանքը և կոչ անել այնտեղից գնել, ինչը և տեղի է ունենում հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել