168.am-ը գրում է․

Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով պատրաստվող հայեցակարգային էսքիզ-նախագիծը, որից պարզ է դառնում, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես է գալու Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, ենթակառուցվածքների նախագծման բաց միջազգային ճարտարապետաքաղաքաշինական հայեցակարգի մրցույթ կազմակերպելու առաջարկով:

Այս նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որի կազմում անհրաժեշտ է ներգրավել ճարտարապետների և ճարտարագետների, հնագետների, տնտեսագետների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների և մեդիա դաշտի ներկայացուցիչների /այդ թվում՝ նաև լրագրողների/, նկարիչների և քանդակագործների, ազգագրագետների, պատմաբանների, հասարակական կազմակերպություննների, ինչպես նաև Կոնդի ակտիվ և սրտացավ բնակիչների, այլ հետաքրքրված կամ իրավազոր անձանց, ովքեր կարող են իրենց խորհրդով օգտակար լինել ծրագրի իրականացմանը։

Մրցույթի նպատակն է՝ նպաստել պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը, պատմաքաղաքաշինական ժառանգության վերակենդանացմանը (ռևիտալիզացիա, ռեաբիլիտացիա) և վերարժևորմանը, տեղաբնակ ռեզիդենտների արտագաղթի կանխմանը, տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը նվազագույն ներդրումներով և միջամտություններով, տեղական տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Արդիականացման գործընթացում մեծապես կարևորվում է պատմականորեն ձևավորված կերպարի պահպանումը, որը պետք է ի կատար ածվի ժամանակակից քաղաքում քաղաքային միջավայրի սեփական ինքնությունը պատմականորեն պահպանած այս հատվածի ուրույն դիմագիծը հստակ սահմանելու միջոցով:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի խոսքով՝ Կոնդի մասին պատրաստի ուսումնասիրություն չկա և չի էլ եղել, որ վերցնեն, ուսումնասիրեն:

«Առաջինը, որ ասում են, թե միջազգային մրցույթ են հայտարարում, դա այս համավարակի ժամանակ ինչպե՞ս են հայտարարելու, և ո՞վ է մասնակցելու: Մարդիկ պետք է գան ու տեղում ուսումնասիրեն: Այսինքն՝ միջազգայինն ուղղակի գրել են, դա լուրջ չէ: Սա մրցութային տեքստ չէ, ուղղակի սիրողական տեքստ է, որը շատ վատ կուրսային նախագծի ինչ-որ առաջադրանք է: Եթե մրցութային ծրագիր չեն կարողանում գրել, ուրեմն՝ թող ուրիշ մասնագետներ կանչեն, եթե Հայաստանում կան, եթե չէ՝ թող խնդրեն դրսից գրեն, որովհետև մրցույթի տեքստից է կախված, թե ինչ ձևով կներկայացվեն, ինչպես կընտրվեն: Այդ նույն տեքստի մի մասում գրված է, որ պետք է պահպանվի 100 տոկոսով՝ իր մշակութային արժեքով և այլն, մյուս մասում գրված է, որ այնտեղ պետք է անցկացվի, զարգացվի համապատասխան փողոցային ցանց, հասարակական տարածքներ: Այսինքն, դա կիսապահպանություն է: Հետո նշված է, որ բոլոր պահանջները պետք է ապահովեն: Այսինքն, մեկ տեքստով ինքը և պահպանության, և կիսապահպանության մասին է խոսում՝ ինչպես եղավ Հին Երևանի դեպքում և, երրորդ՝ արդի բոլոր պահանջները պետք է ապահովի: Հիմա հասկանալի չէ՝ պահպանո՞ւմ ենք, թե՞ չենք պահպանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ արժեքավոր շենքերի ցանկը կազմելը ևս կարող է սուբյեկտիվ լինել:

«Պետական մարմինը պետք է արժեքավորի և ցանկը ներկայացնի՝ ասելով, որ այսինչ շենքերը, տարածքները Կոնդում պետք է պահպանվեն, կամ ընդհանուրն են պահպանում, որովհետև ես՝ որպես մասնագետ, կարող եմ ասել՝ եթե դուք 30 շենք եք գտել, ես՝ 35-ը: Ասում են՝ հայեցակարգային կառուցապատման էսքիզ, բայց դրա հետ մեկտեղ՝ ուղղորդված էսքիզ են պահանջում: Եթե դու բաց հայեցակարգային էսքիզ ես անում, մարդ պետք է ազատ լինի, ոչ թե ուղղորդվի: Կամ էլ՝ ի՞նչ կապ ունեն հայեցակարգային, քաղաքաշինական էսքիզն ու ինտերիերը: Ձեռ են առնո՞ւմ: Կոնդի փողոցների ցանցը պահպանված է, եթե այս կամ այն քայլն անես՝ միջնադարյան կորիզը կավերես: Հիմա միտքը ո՞րն է, ավերե՞լը: Սկզբում ասացին, թե վերլուծության մոդել են ուզում, բայց սա վերլուծության, ուսումնասիրության մոդել չէ, անգամ հայեցակարգային էսքիզի նախագիծ չէ, որովհետև էսքիզի նախագիծն առաջին հերթին շատ ազատ պետք է լինի, ու շատ հստակ պետք է գրվի՝ դու պահպանում ես ամբողջովի՞ն, թե՞ կիսատ, ի՞նչ ձևով ես նոր էլեմենտներ մտցնում, և այլն: Իսկ այս դեպքում խառնաշոթ է, մենակ երևի հեղինակն է հասկանում, թե ինչ է գրել»,- նշեց քաղաքաշինության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել