Բարձրագույն դատական խորհրդի գործունեության վերաբերյալ հանդես եմ եկել առավելապես քննադատական դիրքորոշմամբ, սակայն այսօր պետք է արձանագրել, որ ԲԴԽ-ն կատարեց իր սահմանադրական առաքելությունը: Դատավոր Ազարյանը Հայաստանի լավագույն դատավորն է: Դատավոր Ազարյանի մասին կարծիք կազմելու համար պետք է ուսումնասիրել իր դատական ակտերը (նաև հասկանալ դրանք), պետք է ներկա լինել իր դատական նիստերին, պետք է ուշադիր լսել ինչ աստիճանի մասնագիտական-խորքային հարցեր է բարձրաձայնում և հենց ուղղակի ապահովում է իրավունքի գերակայությունը: Հաշվի առնելով քննչական մարմիններից միայն մեկի հայտարարությունը, անհրաժեշտ է պարզաբանել. Դատավոր Ազարյանը հենց վարպետաց դաս (մաստեր կլաս) կարող է անցկացնել դատավորի՝ հավասարակշիռ, միշտ զուսպ վարքագծի (ցանկացած իրավիճակում) և բարեվարքության կաննոների վերաբերյալ...:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել