«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որոշել է, որ այլեւս չի խոսի համավարակի, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության մասին. «Ոչ մի բան չեմ ուզում ասել, ես գործ չունեմ: Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ վիճակ է, ես բան չեմ ուզում ասել ընդհանրապես»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նախկին նախարարը:

Պարոն Դավիդյան, բայց մինչ այս խոսել եք, չէ՞: Անգամ մեզ հետ զրույցում ասացիք, որ եղանակների տաքացմանը զուգահեռ վիրուսը կնահանջի:

Փաստն այն, որ մեզ մոտ չի նահանջում: Պետք է որ նահանջեր, ըստ օրենքի, ինչ ասեմ: Մնացած հարցերին եկեք չպատասխանեմ էլի: Ես անկեղծ եմ ասում, առանց խոսել էլ այնքան բան է գլխիս եկել, որ չեմ էլ հասկանում: Արդեն ես էլ եմ սկսել ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ: Այ մարդ, թող տանեն, նստեցնեն, պրծնեն, ի՞նչ են ուզում ինձանից, ինչքա՞ն կարելի է:

Նկատի ունեք Ձեզ առաջադրված «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված» մեղադրա՞նքը:

Այո, թող գան իմ ապրելակերպը տեսնեն, քանի սենյակ ունեմ: Բայց էնպիսի արարքների մեջ են մեղադրում, որ արդեն սկսում եմ ինքս ինձ չհավատալ: Ամեն ինչին չափ ու սահման կա, չի կարելի: Ես արդեն այն տարիքում եմ, որ էլ ինձ վախեցնել էլ չի լինի: Պիտի գնդակահարեն, թող տանեն, գնդակահարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել