Այսօր հերթական ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐԸ ստացվեց ՀԱԼԵՊԻՑ։ Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակիցը, այսօր երեկոյան Հալեպից Լիբանան ուղեւորվող ավտոբուսը հարձակման է ենթարկվել անհայտ անհայտ անձանց կողմից։ Նախ մեքենայի ուղղությամբ հրթիռ է արձակվել, ապա գործի են անցել դիպուկահարները, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Մեր հայրենակիցներից մեկը մահացել է։ Թամար Սերուրյանը երկու զավակների մայր էր։ Նշվում է, որ առնվազն 15 հալեպահայ վիրավոր են, որոնց տեղափոխել են քաղաքի տարբեր երեք հիվանդանոցներ։ Այս պահին մեր գործընկերները գտնվում են բժշկական հաստատություններում։ Այլ մանրամասներ նրանք կհաղորդեն ՙՙԵրկիրն այսօրիՙ 22։30-ի թողարկման ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել