Հաշվի առնելով ոստիկանության քիչ առաջ կատարված պարզաբանումը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ մուտք գործելուն խոչընդոտելու վերաբերյալ, հատկապես ելնելով նորարական կարգավորումից, որ ոստիկանությունը կարող է մեկնաբանել Սահմանադրության նորմերը և փաստացի արձանագրել ՍԴ դատավորների լիազորությունների դադարման հարցը, խնդրում եմ ՀՀ ոստիկանությանը լուծել 2020 թվականի հուլիսի 7-ի ՍԴ օրակարգում առկա 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով սահմանադրականության հարցը: Ակնկալում եմ, որ ոստիկանությունը հենց այսօր, ղեկավարվելով Սահմանադրության 168, 169, 170 և ՍԴ մասին օրենքի վերաբերելի դրույթներով, պատշաճ որոշում կկայացնի։

Հ.Գ. Եթե ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչո՞ւ այլ դեպքում չի կարող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել