Աֆրիկայի հարավում գտնվող Բոտսվանա երկրում դեռևս չպարզված հանգամանքներում 350 փիղ է սատկել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։

Թերթը գրում է, որ Բոտսվանայում փղերի անկման դեպքերը սկսել են գրանցվել մարտից։ Մայիսին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հաշվել են փղերի 169 դիակ, իսկ հունիսի վերջին՝ արդեն 350: Վայրի բնության պահպանման մասնագետներն այս զանգվածային ոչնչացումը աղետ են որակում:

«Սա աննախադեպ երևույթ է։ Մահանում են թե՛ երիտասարդ, թե՛ ծեր փղերը, թե՛ արուները, և թե՛ էգերը։ Կենդանիների մեծ մասը նվաղ տեսք ունեն, ինչը նշանակում է, որ մահը վրա է հասել օրգանիզմի աստիճանական թուլացմամբ», – թերթին հայտնել է բրիտանացի բնապահպան Նեյլ Մըք Քանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել