Երբ առողջապահության նախարարն ասում է՝ այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա, քան մնալ տանը, ու՞մ է վերաբերում կամ ի՞նչ ենթատեքստ է պարունակում: Գուցե՞ վերաբերում է իշխող խմբակցության կոճակ սեղմողների յուվելիր հավաքծու՞ին, ովքեր 3 օրվա մեջ իրար քիթ մտած սահմանադրական կարգը ոչնչացրին՝ տարածելով կորոնավիրուսը խորհրդարանում, թե՞ վերբերում է շարքային քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարմանը, ովքեր հոգնել են պետությունից սոցիալական աջակցության սպասելուց: Այ որ իշխող հավաքածուն հետևեր յուր <<գիգանտ>> առողջապահության նախարարի հորդորին ու վեր ընկներ տունը,սոցիալ-տնտեսական ճգնաժամին չէր գումարվի նաև Նիկոլի նախաձեռնած սահմանադրական ճգնաժամը, խորհրդարանական ճգնաժամը...

Հ. Գ. Տունը վեր ընկնելը Թորոսյան Արսենին չի վերաբերում, նա պետք է քիթ սրբելու ժամանակ չունենա: Բացի այդ հենց մնում է տունը, սկսում է իրեն չվերաբերող ախմախ հաշվարկներ անել և մարդկանց նյարդերի վրա ավելի ազդել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել