Ռուսաստանի առողջապահության նախարարության Սեչենովի համալսարանում անցկացվում են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Հետազոտության առաջին փուլը սկսվել է հունիսի 18-ին, երբ պատվաստանյութը ներարկել են առաջին 18 կամավորներին: Իսկ հունիսի 23-ին դեղամիջոցի ներարկում են կատարել երկրորդ խմբում ընդգրկված կամավորներին, հաղորդվում է հաստատության կայքում:

Սեչենովի համալսարանի դեղամիջոցների կլինիկական հետազոտման կենտրոնի ղեկավար Ելենա Սմոլյարչուկը նշել է, որ պատվաստանյութը ներարկելուց հետո առաջին ժամերին որոշ կամավորների մոտ դիտվել է ջերմության փոքր-ինչ բարձրացում եւ գլխացավ: Մասնագետի խոսքով, սակայն, այդպիսի ռեակցիան հատուկ է ներարկումների բոլոր տեսակներին, հայտնում է lenta.ru-ն: Հիմա հետազոտության բոլոր մասնակիցներն իրենց լավ են զգում:

Այժմ հետեւում են բոլոր կամավորների վիճակին. նրանք կկարողանան սովորական կյանքին վերադառնալ պատվաստանյութը ներարկելուց հետո 28 օր անց: Դուրս գրելուց հետո բժիշկները նրանց առողջական վիճակը վերահսկելու են եւս 6 ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել