Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ալավերդիում բնակվող 66-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ պահունակով։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը գտել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ծաղկահովիտ գյուղում բնակվող 61-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն կրակող սարք և ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք ձեռք է բերել տարիներ առաջ։
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Էջմիածնի 68-ամյա բնակիչներից մեկը կամավոր հանձնել է մասնատված հրացան, նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Էջմիածնի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել