Face Bra ավստրալիական ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է «դեմքի կրծկալ», որն օգնում է ազատվել կրկնակզակից: Ընդ որում, ընկերությունը հավաստիացնում է, որ դա տեղի կունենա ընդամենը մեկ օրվա ընթացքում, գրում է Daily Star-ը:

Բավարար է միայն կրել «կրծկալը», և կրկնակզակի ծավալը մեկ օրվա ընթացքում կփոքրանա մեկ սանտիմետրով: Միևնույն ժամանակ, հարկավոր չէ այցելել մարզասրահ և տանջվել դիետաներով:

Հրաշք սարքի արժեքը 16 ֆունտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել