«Գիտե՞ք, տեղյա՞կ եք, որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից ՆՈՐ համակարգեր։ Հայաստանը ձեռք է բերել ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Եվ ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում», սա ասել է Նիկոլ Փաշինյանը։
Միքայել Մինասյանը անդրադառնալով այս զենքի գործարքին բնավ կասկածի տակ չի դրել զենքի արդյունավետությունը և անհրաժեշտությունը, այլ անրադարձել է այս գործարքի ֆինանսական մասին և կոնկերետ ասել՝ "бейби стоп" :
Հիմա, որպեսզի կարողանան արդարացնել ու թոզ փչելով ժողովրդին համոզել, թե այն անհրաժեշտ է ու արդիական, կազմակերպեցին մի շատ զզվելի սրտաճմլիկ, լիրիկական ու հակապետական հարցազրույց՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նորից եմ կրկնում, ոչ մեկը կասկածի տակ չի դրել այս զենքերի անհրաժեշտությունն ու օգտակարությունը, այլ խոսվել է գնից ու գործարքի անհամատեղելիությունից։ Հանուն Ձեր շահերի ու ամեն կերպ ձեր ճշմարտացի լինելը ապացուցելու՝ պատրաստ եք պետական գաղտնիք հրապարակել և անցնել մարդկային բարոյական նորմերի վրայով։
Ուզում եմ ասել, որ չի ստացվելու. դուք գնալու եք, բայց Հայկական երկու պետություններն էլ շարունակելու են ուս ուսի տված առաջ քայլել։
Աստված պահապան մեր հայրենիքին և մեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել