ՀՀ ԱԺ-ի նիստում պատասխանելով Միջազգային կրոնական ազատությունների դաշինքին (հակաչինական ալյանսին) միանալու որոշման մասին հարցումին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է այդ որոշման հիմնավորումները նշելով, որ դաշինքը հավաքական որոշում ընդունելու ձևաչափ չունի:
Երկրորդելով ՀՀ ԱԳ-ին նախարարին միևնույն ժամանակ պիտի հիշեցնել, որ դաշինքի հռչակագրում տեղ գտած սկզբունքների համաձայն (https://www.state.gov/declaration-of-principles-for-the-in…/) անդամ երկրները պարտավորվում են դատապարտել կրոնական հողի վրա պետական կամ ոչ-պետական մակարդակի բռնությունները (Alliance members are committed to condemning violence (and incitement of violence) against persons based on religion or belief and against religious sites, either by state or by non-state actors, and demanding perpetrators be held to account).
Հարց է ծագում արդյոք Հայաստանը պատրաստվում է դատապարտել իր հարևան երկիր՝ Իրանին, որտեղ համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան վերջին զեկույցին կոպտորեն ոտնահարվում եմ կրոնական ազատությունները (https://www.state.gov/…/2019-report-on-international-…/iran/):
Ի դեպ, օրերս հրապարակված Իրանում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում նշված են Իրանում կրոնական հողի վրա բռնությունների և կրոնական ազատությունների ոտնահարման տասնյակ պարագաներ, այդուհանդերձ նույն զեկույցն ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում տեղի քրիստոնյա հայկական համայնքին, որը հավանաբար օժտված է կրոնական ամենալայն ազատություններով (The government continued to permit Armenian Christians to have what sources stated were perhaps the most generous rights among religious minorities in the country. It extended preservation efforts to Armenian holy sites and allowed nationals of Armenian descent and Armenian visitors to observe religious and cultural traditions within their churches and dedicated clubs):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել