Բոլոր ժամանակների իշխանությունների ձեռքին գործիք դարձած սասունխաչատրյաններն ու արթուրդավթյաններն են մեր այսօրվա այլանդակ, չկայացած քաղաքական համակարգի պատասխանատուները։ Էս տեսակի գոյությունն ա, որ ԼՏՊ-ից սկսած մինչև Նիկոլ երկրի ղեկավարներին վստահություն է ներշնչել, որ քաղաքական հակառակորդներին ասպարեզից կարելի է վերացնել «ըստ նպատակահարմարության» քրեական հետապնդումներ սկսելով։ Սա ոչ միայն քրեական, այլև պետականության դեմ հանցագործություն է։ Եվ սրա համար բոլոր ժամանակներում «ծառայություններ» մատուցած անձինք մինչև պատասխանատվության չկանչվեն, մենք նորմալ պետություն չենք կառուցի։ Էս տեսակը չի էլ գիտակցում, որ ինքը մարդու իրավական պաշտպանվածության պատասխանատուն է, այլև երկրի ազգային անվտանգության սահմանապահը, չի էլ պատկերացնում, որ քաղաքական հետապնդումներից չապահովագրված քաղաքական գործիչը պետականության հիմքում դրված ռումբ է։ Ու այդ ռումբը միշտ գործուն պահողները էս «լակեյի» հոգեբանությամբ և իրավաբանի դիպլոմով հացկատակներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել