Նիկոլն այլևս իշխանություն չունի Հայաստանում: Հակառակ պարագայում անհամաչափ ուժի կիրռումը չէր դարձնի իշխանությունը պահելու միջոց:
Ընդհանրապես, իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Այսօր Նիկոլը հայտնվել է նման իրավիճակում, կորցրել է իրականության զգացողությունը, մոռացել է, որ օրենքից բարձր կարող է լինել միայն նոր ու ավելի լավ օրենքը, երկիրը կանգնեցրել է հումանիտար աղետի շեմին և փորձում է ցանկացած գնով խեղդել քաղաքական այլակարծությունը: Նիկոլը սկսել է ատել քաղաքական պայքարի բոլոր այն միջոցները, որոնք կիրառմամբ եկել է իշխանության:

Նիկոլն ուներ հնարավորություն հանուն երկրի ապագայի ինքնակամ հրաժարվելու իշխանությունից, ուներ հնարավորություն անգամ հենց իր քաղաքական թիմի շրջանակներում նոր հակաճգնաժամային կառավարության ձևավորելու, բայց նա ընտրեց իր համար տխուր վախճանաբանական ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել