Փաշինյանի այդ հապճեպ փոփոխությունը ուժային ղեկավարների մասով վերջին շրջանում քննարկման թեմա է դարձել: Հետևելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ պարզ է դառնում Փաշինյանի շտապողական վիճակը: Ամենաթարմ օրինակը Իտալիան է, որի վարչապետը հենց կորոնավիրուսի դեմ պայքարի գործով հրավիրվել է հարցաքննության:

Իսկ Փաշինյանը լավ է գիտակցում, թե այս ընթացքում ինչ կարգի սխալներ, ապօրինություններ են արել համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև իր կառավարման սկզբնական շրջանից մինչ օրս: Նա լավ է հասկանում, որ այս ամենը շատ լուրջ իրավական հետևանքներ է ունենալու և´ իր, և´ իր թայֆի համար: Պատկերը ցույց է տալիս, որ հենց դա էր պատճառը, որ նա մեկ օրում որոշեց և փոխեց ուժայիններին։ Այստեղ նա օգտվեց երկու կարևոր հանգամանքից՝ նախ՝ փրկելով իր կաշին, երկրորդ՝ հերթական ռեպրեսիաները կենթարկի ընդդիմադիրների դեմ, իսկ այս ամենը միայն ու միայն իր իշխանությունը պահպանելու համար է:

Հ․Գ․ Փաշինյանը, չնայած իր անխելք հալին, շատ լավ հասկանում է, որ հենց ինքը հեռացվի վարչապետի պաշտոնից, իր ամբողջ թայֆեն իր հետ միասին, միանշանակ, ենթարկվելու է պատասխանատվության գործած սխալների, կորոնավիրուսի տարածման և, որ ամենակարևորն է, այս օրերին զոհված անմեղ մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել