Իրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, մտահոգե՞ց այն փաստը, որ երկրի երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան այսօրվա փոփոխությունները:

Եթե չհուզեց, ի՞նչ կապ ունի այդ մարդը Հայաստանի հետ:
Եթե հուզեց, ի՞նչ ձևով դա արտահայտվեց: Անգամ հարկ չհամարեց հանդիպել վարչապետին, խոսել այդ թեմաներով, փորձել փարատել իր և երկրի քաղաքացիների մտահոգությունները:

Իսկ կարո՞ղ է՝ չի հավատում, որ վարչապետն առողջացել է, և վախենում է վարակվելուց: Բայց այդ դեպքում էլ կարող էր շփվել այն ձևաչափով, ինչպես, օրինակ, շփվում էր Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ:

Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել, կամ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը... Զուսպ և լուռ... Երևի հեռուներից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել