«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։

«Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, մեր հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։

Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։

Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձաքննվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց

Նախքան բուն պարզաբանմանն անցնելը, ուզում ենք ներկայացնել մի քանի կարճ տեղեկություն հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցների մասին։

Հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցները տարբեր գործառույթներ են իրականացնում հակաբակտերիալը` (antibacterial) պայքարում է «բակտերիաների» դեմ, ախտահանիչը՝ («dezinfection») ինֆեկցիաների,  (վիրուսների) վարակների դեմ։ Կորոնավիրուսը կամ COVID-19 կամ SARS-CoV-2 վարակի տեսակ է։ Եթե «ալկոգել»-ի նպատակը կորոնավիրուսից պաշտպանելն է, այն պետք է լինի ախտահանիչ։

 Բակտերիաները միաբջիջ կենդանի օրգանիզմ են, որոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց կյանքի բոլոր փուլերը: Իսկ վիրուսները մակաբույծ են: Դրանք չեն կարող ինքնուրույն գոյատևել, ուստի վիրուսները «սնվում են» օտար բջիջներով (մարդու, կենդանիների, նույնիսկ՝ բույսերի):

Խնամքի միջոցը չի կարող լինել ախտահանիչ։ Հակաբակտերիալ միջոցը՝ կարող է լինել խնամքի միջոց։ Օրինակ՝ օճառները, քսուկները, հեղուկներն ու գելերը կարող են լինել հակաբակտերիալ։

Ախտահանիչ միջոցները ենթակա են պետական գրանցման, հակաբակտերիալ կոսմետիկ միջոցները՝ «սերտիֆիկացման»։

Ախտահանիչ միջոցները Հայաստանում վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից, հակաբակտերիալ միջոցները՝ Շուկայի անվտանգության տեսչական մարմնի։

Բակտերիայի և վարակի տարբերության մասին գիտեն բոլոր բժշիկները։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, սակայն, այս տարբերությունը հրապարակման մեջ չի նկատել․ մայիսի 6-ին ՍԱԻ-ը  հայտարարություն է տարածել՝ «ի պատասխան Hetq.am կայքում» տպագրած հոդվածի վերնագրով, որտեղ նշել է, որ հոդվածում հրապարակված «որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը»։

Մասնավորապես հայտարարության մեջ նշել է, որ «330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ, թե ոչ՝ հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»։ Նույնը գրել էր նաև «Հետք»-ը․ ոչ մի հակառակ պնդում։

«Տեղեկացնում ենք նաև, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման, և դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»»,-գրում է լրատվամիջոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել