Շուրջ երկու ամիս է՝ ՔԿԱԳ գոծակալության Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային բաժնի շենքը գտնվում է այս վիճակում` փշրված ապակիներով և ջարդած ֆասադով:

Հիմա պիտի ասեք՝ զբաղված են կորոնավիրուսի դեմ պայքարով ու դրա ժամանակը չունեն: Հասկանում եմ, բայց այս տարածքը, որքան տեղյակ եմ, համայնքային սեփականություն է, իսկ քաղաքապետարանից հազիվ թե տեղավորենք համավարկի դեմ պայքարող կառույցների ակտիվ 20-յակում:

Չեմ կարծում նաև, որ սրա վերանորոգումն այնքան ծախսատար է, որ այն իրականացնելուց հետո Կարգին Հայկոյի պարգևավճարը կարող է զգալի նվազել:

Էն իսպիրյաններ-միսպիրյաններ, որ պաթետիկ ձայնով անընդհատ «ԵրևանՍ, ԵրևանՍ» են գոռում, ո՞ւր են։ Ամոթ ա, արա, գոնե սենց հարցերին պատշաճ լուծում տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել