Ի՞նչն ա խնդիրը վարչապետի ֆլեշմոբի։ Չէի կարծում, որ կարիք կլինի սա գրելու, բայց քննարկումներից պարզվեց, որ բոլորը չեն հասկանում։

1. Վարչապետը կիսվում ա իր էջում ենթադրաբար կարանտինը խախտած մարդկանց լուսանկարներով և լայվերով առանց հեղինակների թույլտվության, հաճախակի նույնիսկ առանց իրենց իմացության արված լուսանկարով․ դա անթույլատրելի ա էթիկայի տեսանկյունից։

2. Վարչապետն այդ մարդկանց դարձնում ա բուլլինգի և շեյմինգի առարկա՝ անձնավորված թիրախավորելով և մեղադրելով կորոնավիրուսի տարածման մեջ, ուղղորդելով բազմահազարանոց լսարանն այդ մարդկանց դեմ հայհոյելու, վիրավորելու և սպառնալու։

3. Վարչապետն արդեն մի քանի վիդեո ա հրապարակել, որոնց ժամանակաշրջանն ու լոկացիան կարանտինից դուրս են, այսինքն՝ ապատեղեկատվություն ա տարածել, ուղղորդել ամբոխը այդ մարդկանց կամ ընկերությունների դեմ, հետո ջնջել իր գրառումը առանց ներողություն խնդրելու և սխալը ընդունելու։

4. Ակնհայտ սխալ մեսիջինգ ունի այդ ֆլեշմոբը, քանի որ, այո՛, անպատասխանատու քաղաքացիներ շատ կան, և այո՛, իրենց դիսցիպլինան ապահովելը ԱԴ ժամանակ իրավապահ համակարգի և պարետատան պարտավորությունն ա, ոչ թե բարի կամքի դրսևորումը։

5. Ու ամենակարևորը կառավարության կազմը մինչև էս շաբաթ չի դրսևորել պատշաճ պատասխանատու վարք, կորոնավիրուսի կարանտինային կանոնները պահպանելու օրինակ չի ծառայել, ինչի վառ ապացույցը վարչապետի հիվանդ լինելն ա, և հանրության վրա մունաթ գալը էս պարագայում արդեն անիմաստ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել