keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքը»

visibility 818 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ երևանյան բակերից մեկում նշել են հունիսի 1-ը: Նա գրել է․ «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։ 

Լավ է, իհարկե, որ վարչապետն ուշադիր է եւ զգոնության է կոչում մարդկանց, որ նրանց կյանքը չվտանգվի կորոնավիրուսի վարակի պայմաններում։ Բայց ինչու է վարչապետը այդ աշխատանքներում ներգրավում Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչ գործ ունի ԱԱԾ-ն մանկական հանդեսի ու նրա կազմակերպիչների հետ։ 

Առհասարակ, ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքը», որը նա կիրառում է քաղաքական հակառակորդների, նախկին իշխանությունների, կարգազանց քաղաքացիների, անգամ՝ սատանաների դեմ։ Ասենք, ԱԱԾ-ն ինչ պետք է անի վարչապետի այս դիմումի հետ՝ պետք է պարզի, թե որ ուսուցիչն է հանդգնել նման հավաք կազմակերպել, պետք է տանի «կագեբեի պադվալները»՝ ծեծի, կտտանքների ենթարկի, քրեական գործ հարուցի, կալանքի սանկցիա վերցնի։ Ազգային անվտանգության գաղափարն ու ծառայության գործառույթները չի կարելի այսքան իջեցնել՝ հասցնելով բակային հանդեսների մակարդակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝