Երեկ եւ այսօր հասցրել եմ զրուցել մի քանի վարորդների հետ: Նրանք նույնպես դժգոհ են տրանսպորտի գնի թանկացման առթիվ եւ վստահեցնում, որ այդ թանկացումից նրանք ոչ մի օգուտ չունեն, եւ այդ գումարները այսպես կոչված պլանի տեսքով գնալու են գծատեր-չինովնիկների գրպանը: Հայրենի ռեկետչիկ էլիզբարովներ, մեր աշխատավոր ժողովրդի անեծքները մի օր ձեզ կկպնեն, և այդ 50 դրամը չեք մարսելու: Եթե առաջ ամեն ամիս նվազագույնը 10 հազար դրամ տալիս էի ձեր գազելներին, ապա սրանից հետո մի 5 հազար էլ չեք ստանա: Մյուս ամսվանից աշխատանքիս վայրը կտեղափոխվի եւ Զեյթունից-Կոմիտաս ամեն օր ոտքով եմ գնալու, որ մասնակցություն չունենամ ձեր վզի լրացուցիչ հաստացման գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել