Տիկին Հակոբյան, ես հասկանում եմ՝ ինչ եք զգում, երբ Ձեր ընտանիքի հիվանդ լինելու փաստը միանշանակ չի ընդունվում, ծաղրի ու չարախնդության առարկա ա դառնում։ Շատ լավ եմ հասկանում, քանի որ երկու տարի առաջ այդ նույն զգացողությունները ունեցել են բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին Ձեր ամուսնու՝ իշխանության գալուն։ Երկու տարի շարունակ ձեր կողմնակիցները արել են այն, ինչի զոհ հիմա դուք եք ընտանիքով դարձել։ Չեն խնայել ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ մեծահասակներին։ Չեն ունեցել բարոյական նորմեր ու կարմիր գծեր։ Ես դա իմ կաշվի վրա եմ զգացել, ու իմ ընտանիքն ա զգացել, զուտ որովհետև ես ունեի այլ կարծիք։ Իսկ Դուք լռել եք, ատելության ալիքը չեք կանգնեցրել որպես կին և մայր ու Դուք չէ, որ բարոյականության դասեր հիմա պետք ա տաք։ Ավելի լավ ա բուժման ընթացքը ծախսեք ռեֆլեքսիայի վրա, օգտակար ա։ Կարող ա հասկանաք՝ ինչի սենց ստացվեց։ Իսկ մենք մտածենք ոնց անել, որ էլ երբեք սենց չլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել