Երեկվանից, բնականաբար, ներկայացնում եմ Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը նախապատրաստվող նյութերի շրջանակում։
Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել։ Հայհոյանքները, սպառնալիքներն ու հարձակվելու փորձերը շարունակվել են նաև Տիգրանի տուն գալուց հետո, ինչը կանխվել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ։
Այս պահին ես հավելյալ մեկնաբանություններ դեռ չունեմ, ոստիկանության կողմից նախապատրաստվում են նյութեր։
Վաղը Տիգրանը ասուլիսի ընթացքում կպատասխանի հուզող հարցերին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել