Այն, որ սոխը ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն, գիտեն բոլորը:

Թարմ սոխի հյութի ու մեղրի օգնությամբ հնարավոր է բուժել բրոնխիտն ու թոքաբորբը, ինչպես նաև ազատվել հազի նոպաներից:

Քերած սոխով կոմպրեսները օգնում են ականջի ցավերի դեպքում, անգամ կարող են իջեցնել մարմնի ջերմությունը, եթե նրանք դնել ոտքերի վրա:

Սակայն շատ քչերը գիտեն, որ օգտակար է ոչ միայն թարմ, այլ նաև խորոված սոխը:

Ջերմային մշակման ժամանակ այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:

Խորոված սոխ

1. Խորոված սոխը օգնում է բուժել խոցերն ու երկար չապաքինող վերքերը: Խորովեք սոխը կեղևով ու դրեք այն ախտահարված հատվածների վրա այնքան, մինչև որ նկատելի լինի վիճակի բարելավում:

2. Խորոված սոխը կարող եք օգտագործել մկնոռի (չիբանների) բուժման համար: Օրական 20 րոպե տաք սոխով կոպրեսը պահեք վնասված հատվածի վրա և շատ շուտով չիբանը կանհետանա:

3. Խորոված սոխի միջոցով հնարավոր է անգամ բուժել թութքը:Սոխով կոմպրեսը պանունակում է ախտահանող հատկություններ և օգնում է մաշկի հյուսվածքներին արագ վերականգնվել:

4. Խորոված սոխը խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել սննդի մեջ բոլոր նրանց, ում մոտ նկատվում է արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ: Ինֆարկտից կամ ինսուլտից հետո խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել խորոված սոխ:

5. Այն խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել նաև նրանց, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, կամ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումնեով: Խորոված սոխի մեջ առկա ծծումբն ու երկաթը օգնում են կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու օգնում են ենթաստամոքսային գեղձին ու լյարդին նորմալ աշխատել:

6. Խորոված սոխի օգտագործման դեպքում բարելավվում է հիպերտոնիայով ու աթերոսկլերոզով հիվանդների վիճակը: Սոխը օգնում է անոթներին մաքրվել՝ ազատվելով խոլեստերինային կուտակումներից, և կանխում է արյան ճնշման կտրուկ տատանումները:

Խորովելու արդյունքում, ինչպես նշեցինք, սոխը չի կորցնում իր օգտակարությունը, նրանից միայն «անհետանում» են եթերայուղերը, որոնք թարմ սոխին հաղորդում են յուրօրինակ համ ու հոտ: Խորովելու համար ցանկալի է ընտրել միջին չափսի սոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել