1. Հայաստանը ԵԱՏՄ-ում Բելառուսի հետ ընկալվում է որպես միասնական ռազմավարության հաստատումը խոչընդոտող երկիր,

2. Գազի տարանցման միասնական գներին անցում կատարելու համար պետք է ավելի խորը ինտեգրացիա (միասնական բյուջեով, հարկահավաքման միասնական համակարգով միասնական շուկա),

3. ԵԱՏՄ-ում ակտուալ է գազի միասնական շուկայի ստեղծումը, ինչն ավելի իրատեսական է միության ձևաչափի համար,

4. Առայժմ գազի գինը կորոշվի շուկայական կոնյուկտուրայի նորմերով, փոխադրողների ծախսերի ու ներդրումների, դրանցից սպասվող հիմնավորված եկամուտների հաշվարկների հիման վրա,

5. Գազի գնագոյացման վերոնշյալ մեխանիզմը Պուտինի կողմից շեշտվեց որպես «սովորական միջազգային պրակտիկա», ինչը հատուկ արված շեշտադրում էր,

6. Հարցը դուրս կգա ԵԱՏՄ ղեկավարների մակարդակով քննարկման օրակարգից, եթե Հայաստանի և Բելառուսի ղեկավարների մոտեցումը չփոխվի,

7. Ռուսական գազի գինն առաջիկայում Հայաստանի համար կբարձրանա: Այստեղ առավելագույնը կարելի է հուսալ, որ դա բանակցությունների արդյունքում տեղի կունենա որոշակի կոմպրոմիսային չափով:

8. Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել