Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ և մեկ իսկական։ Սա՝ լավագույն դեպքում։
Վատագույն ղեպքում թվացյալ պիկերը ավելանալու են։
Մեկ թվացյալ պիկ արդեն անցել ենք՝ օրը 120-150 վարակակիրով։

ԱՆ-ին ասեք, որ պետք չի «ամեն ինչ կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կա՛մ փակել հիվանդանոցներում, կա՛մ ուղարկել տուն ինքնամեկուսացման։
Կարելի է կրճատել հոսպիտալային օրերը 14-ից, ասենք, 7 կամ 3:
Ու դա պետք է արվի մինչև մահճակալային ռեզերվի լցվելը։

Թեև, ըստ իս, կարելի է ստեղծել մահճակալային անսպառ ռեզերվ, բայց 3-րդ ու իսկական պիկին հասնելու համար ստիպված ենք լինելու ասիմպտոմներին իրենց տներում ինքնամեկուսացման ուղարկել։

Հ.Գ. Գիտեմ՝ կարդում եք, դրա համար չեմ զանգում ու անձամբ ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել