Operativ.am-ը գրում է.

ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գաբի Աշկենազին կնշանակվի Իսրայելի հաջորդ արտգործնախարար, հայտարարել է «Կախոլ-լավան» դաշինքը, հայտնում է AFP-ը։

Աշկենազին «առաջիկա հինգշաբթի օրը արտգործնախարար նշանակվելու» նախօրեին Երուսաղեմում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, նշվում է դաշինքի հայտարարության մեջ։

Աշկենազին իսրայելական բանակ է մտել 1972թ․ եւ մասնակցել է Յոմ Կիպուր պատերազմին (չորրորդ արաբա-իսրայելական պատերազմ)։

Նա նաեւ մասնակցել է «Էնտեբբե»-ին՝ պաղեստինյան ու գերմանական գրոհայինների կողմից գրավված եւ Ուգանդայի գլխավոր օգանավակայան ուղեւորված ինքնաթիռի պատանդների փրկության գործողությանը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի եղբայր Յոնաթանը սպանվել էր այդ գործողության ժամանակ։

Աշկենազին մասնակցել է մի շարք աղմկահարույց եւ վիճելի գործողությունների, կամ ղեկավարել է դրանք։

2012թ․ Թուրքիան Աշկենազիին եւ երեք այլ իսրայելցի բարձրաստիճան զինվորականների հեռակա մեղադրել էր 2010թ․ Գազա ուղեւորվող թուրքական նավի գրոհման մեջ։

Նա գլխավոր հրամանատար է եղել Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի 2008-2009թթ․ պատերազմի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել