Նյութափոխանակության բարելավումը համարվում է շատ դժվար խնդիր:

Դա յուրաքանչյուր մարդու երազանքն է, ովքեր հետևում են իրենց կազմվածքին:

Ներկայացնում ենք 10 միջոց, որը թույլ կտա արագացնել նյութափոխանակությունը:

«Աճեցնել» մկաններ

  • Օրգանիզմը մշտապես այրում է կալորիաներ: Նյութափոխանակությունն ավելի արագ է կատարվում զարգացած մկանային զանգված ունեցող մարդկանց մոտ։ Բացի այդ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ աշխատում են բոլոր մկանները, որի հետևանքով էլ արագանում է նյութափոխանակությունը:

Ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

  • Վարժությունների բարձր ինտենսիվությունը արագացնում է նյութափոխանակությունը: Կարելի է քայլելով զբոսանքին ներառել կարճ թեթև վազք:

Խմել շատ ջուր

  • Կալորիաները այրելու համար պահանջվում է մեծ քանակությամբ ջուր:

Ըմպելիքի մեջ ավելացնել սառույց

  • Սառույցով ըմպելիքները օգնում են, որպեսզի նյութափոխանակության ընթացքում ավելի շատ կալորիա այրվի:

Ուտել ավելի հաճախակի

  • Ուտելիքի հաճախակի ընդունումը կօգնի քաշի նվազեցմանը:

Ուտելիքի մեջ համեմունքների դերը

  • Կծու ուտելիքը պարունակում է քիմիական միացություններ, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը:

Ուտել ավելի շատ սպիտակուցներով ուտելիք

  • Սպիտակուցը մարսելու համար օրգանիզմը պահանջում է 2 անգամ ավելի շատ կալորիա, քան ճարպեր և ածխաջրեր:

Խմել սև սուրճ

  • Սուրճը նույնպես նպաստում է նյութափոխանակության ժամանակավոր արագացմանը:

Խմել կանաչ թեյ

  • Օրական խմելով 2-4 բաժակ կանաչ թեյ՝ դուք կայրեք 50 լրացուցիչ կալորիա:

Խուսափել ինտենսիվ դիետայից

  • Ինտենսիվ դիետան, ինչը ներառում է օրական 1000 կալորիայից պակաս, կործանարար է օրգանիզմի համար:

Լավագույն ընտրություն

  • Կալորիաներ այրելու ամենալավ մեթոդը մկանային զանգվածի ավելացումն է և ֆիզիկական ակտիվությունը: Առավոտյան նախավարժանքը մի քանի ժամ շարունակ դրականորեն է ազդում նյութափոխանակության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել