Ամենօրյա կենսագործունեության արդյունքում օրգանիզմում կուտակվում են տոքսինների և անպետք նյութեր, ինչն աղտոտում է արյունը և հանգեցնում ներքին օրգանների վնասման։

Աղիները մաքրելու մի շարք եղանակներ կան։

Դրանցից մեկն առաջարկում է օգտագործել կտավատի ալյուրը. ամբողջ կուրսը տևում է 3 շաբաթ։

Այն կօգնի ոչ միայն ազատվել տոքսիններից, այլև այրել ճարպերը, կարգավորել քաշը, խոլեստերինի մակարդակը։

Ամեն ինչ շատ պարզ է. հարկավոր է 3 շաբաթվա ընթացքում նախաճաշի փոխարեն սա օգտագործել։

Առաջին շաբաթ։ 1 ճաշի գդալ կտավատի ալյուր և 100 մլ կեֆիր

Երկորդ շաբաթ։ 2 ճաշի գդալ կտավատի ալյուր և 100 մլ կեֆիր։

Երրորդ շաբաթ։ 3 ճաշի գդալ կտավատի ալյուր և 150 մլ կեֆիր։

Հարկավոր է օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։ Եթե չեք կարողանում կտավատի ալյուր գտնել, կարող եք մանրացնել սերմերը և օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել