Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.

1) Կորոնավիրուսային վարակի դեպքերն ավելացել են 509 դեպքով, և ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում;
2) Ռոբերտ Քոչարյանը, լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում, այսօր հերթական անգամ վիահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում,
3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության, «ապահով վայր» համարվող Երևանի Կենտրոն մեկուսարանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:

Նշված զարգացումներն էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն անհապաղ պետք է վերացվի: Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնիսկ ապրիլի 14-ից հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը և առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել