ԱԺ-ն քիչ առաջ ընդունեց ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (Լանցարոտեի կոնվենցիան) վավերացնելու մասին որոշում։

Այս կոնվենցիայի մասին արդեն բավական շատ է խոսվել: Եվ ամենամտահոգիչը, թերևս, երեխաների ուսուցմանը վերաբերող 6-րդ հոդվածն է, որ պետություններին պարտավորեցնում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ձեռնարկել՝ ապահովելու համար ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստանալու ժամանակ սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված երեխաների ուսուցումը...

Տղաս եկող տարի կգնա առաջին դասարան: Չեմ պատկերացնում, չեմ ՈՒԶՈՒՄ պատկերացնել, որ դպրոցում իրեն պիտի սեռական շահագործման կամ բռնության մասին դասեր տան այս տարիքում, երբ ինքը պատկերացում անգամ չունի, թե, օրինակ, ինչ է սեռական հարաբերությունը...

Որպես ծնող՝ լրիվ համամիտ եմ հոգեբանների այն մոտեցմանը, որ այս ամենը ուղղակի բռնություն է երեխայի նկատմամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել