Վերջին ԱԺ նիստից հետո Փաշինյանը երկար-բարակ մտածել է և հասկացել, որ այդուհանդերձ սոցիալ-տնտեսական խնդիրները բոցաշունչ և ստահոդ ելույթներով չեն լուծվում: Շարունակելով վերլուծել եզրակացրել է նաև, որ որպես կառավարության ղեկավար ևս իզորու չէ լուծումներ գտնել բիզնեսի համար և որոշել է գրել այս հոդվածը:

Հոդվածը բնականաբար պետք է արդարացներ կառավարության անզորությունը և իհարկե այդ անզորությունը կապեր անցյալի հետ: Սակայն վերջում հոդվածագիրը մի ուշագրավ արձանագրում է կատարում, որում... ՈՒՇԱԴԻՐ, պնդում է, որ Հայաստանում օլիգարխները ունեցել են բանդաներ ԵՎ ԵՐԵՎԻ ՀԻՄԱ ԷԼ ՈՒՆԵՆ: Հաջորդ նախադասությունը ցիտում եմ բառացի.

«Ու եթե առաջիկայում այս (զինված օլիգարխների) խնդիրը չլուծվի՝ ապօրինի հարստացման դեմ պայքարը, մեղմ ասած, կարող է այնքան էլ հարթ ու անաղմուկ չանցնել։ Իսկ դա հազիվ թե բարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։»

Այս նախադասությունը լավագույնս ցուցադրում է իշխող ուժի քաղաքական թշվառությունը, ինչո՞ւ.

որովհետև հիշեցնում է իր ելույթը ԱԺ-ում, թե Մարուքյանը դեմ էր ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձմանը: Հիշեցնում է ասֆալտին փռելու իր զավեշտալի սպառնալիքները: Միևնույն ժամանակ, երկու տարի վարչապետ լինելով Փաշինյանը պնդում է, որ դեռ գուցե կան օլիգարխներ, ովքեր ունեն զինված բանդաներ: ԱՎԵԼԻՆ, նա մտածում է, որ գուցե չարժե պայքարել ապօրինի հարստացման դեմ, քանի որ դա կարող է վնասել ներդրումային միջավայրը:

Փաստորեն ԱԺ բացարձակ մեծամասնությամբ օրենքն անցկացնելով, սուպերվարչապետական լծակներ ունենալով ուժայինների վրա և վերջապես իր վարչապետացումից երկու տարի անց նա հակված է մտածելու, որ դեռ կան զինված բանդաներով օլիգարխներ և իրենց դեմ պայքարը չի նպաստի ներդրումային միջավայրի բարձրացմանը:

Այս հոդվածն է Փաշինյանի երկամյա գործունեության գնահատականը, որը նա չցանկացավ հնչեցնել ամբիոնից, այլ նախընտրեց գրել իր հերթական խմբագրականը:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել