Բերանի խոռոչի տհաճ հոտը կամ հալիտոզը լուրջ խնդիր է, որն բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, թույլ չի տալիս ազատ շփվել և հասնել նպատակներին:

Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում, որ նման խնդիր ունեն, քանի որ չեն զգում այդ գարշահոտությունը:

Բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել դեղաբույսեր, որոնք օժտված են բակտերիասպան, հականեխիչ, հոտազերծիչ հատկություններով:

Սակայն կան նաև մի շարք այլ բնական միջոցներ ու պարզ հնարքներ, որոնք թարմացնում են շնչառությունն ու ազատում հալիտոզից:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք կօգնեն ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից.

  • Ամեն առավոտ սոված փորին հարկավոր է ուտել շաքարապատ ընկուզեղեն և անիսոնի սերմեր:
  • Մեկ թեյի գդալ աղը խառնել 2 ճաշի գդալ բուսայուղին (ցանկալի է ձիթապտղի յուղ) և այս խառնուրդով ողողել բերանի խոռոչը օրը 2 անգամ (առավոտյան և քնելուց առաջ) 3-5 րոպե: Այս պրոցեդուրայից հետո որոշ ժամանակ չի կարելի որևէ բան ուտել կամ խմել:
  • Ուտելուց հետո ամեն անգամ ուտել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշի:
  • Ամեն առավոտ ողողել բերանի խոռոչը մաքուր տաք ջրով և սոված փորին ուտել 1-2 միջին չափի խնձոր:
  • 2 թեյի գդալ օշինդը (полынь) 20 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, քամել և օրվա ընթացքում մի քանի անգամ ողողել բերանի խոռոչը:
  • Հավասար քանակությամբ երիցուկի ծաղիկները, եղինջը, կեչու տերևները, կաղնու կեղևը և արևքուրիկը (зверобой) թրմել և խմել օրական երեք անգամ կես բաժակ:
  • 2 թեյի գդալ անիսոնի սերմերը 20 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում և ուտելուց հետո այդ թուրմով ողողել բերանի խոռոչն ու կոկորդը: Անիսոնն ունի հակաբորբոքային և բակտերիասպան հատկություն: Այն շատ օգտակար է մարսողական ու շնչառական համակարգերի համար և օգնում է բուժել լնդերի և կոկորդի շատ հիվանդություններ:
  • Կարելի է նաև ծամել սուրճի հատիկներ կամ մի ճյուղ եղեսպակ (шалфей):
  • Հավասար քանակությամբ օշինդրն ու արևքուրիկը խառնել, ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալը 45 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, քամել և ստացված թուրմով ողողել բերանը օրվա ընթացքում մի քանի անգամ (ամեն անգամ ուտելուց հետո, առավոտյան և քնելուց առաջ):
  • Անանուխի թուրմին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և ողողել բերանը ատամները լվանալուց հետո: Այս միջոցը նաև բարելավում է լնդերի վիճակը:
  • Բերանի տհաճ հոտից ազատվելու համար անհրաժեշտ է պատրաստել վայրի ելակի հատապտուղների կամ տերևների թուրմ (1:5 հարաբերակցությամբ՝ 1 մաս հումք և 5 մաս ջուր) և պարբերաբար ողողել բերանի խոռոչը:
  • 2 ճաշի գդալ աղավնարոտի ցողունները լցնել եռացող ջրի մեջ, եռացնել 5 րոպե և թողնել, որ սառի: Ստացված թուրմով անհրաժեշտ է օրական մի քանի անգամ ողողել բերանի խոռոչը:
  • Հալիտոզի դեպքում շատ արդյունավետ է նաև ուրցի թուրմը (1:3 հարաբերակցությամբ):
  • Թրթնջուկի թարմ տերևների հյութին խառնել ջուր (1:2 հարաբերակցությամբ): Թրթնջուկի հյութը քամելիս խորհուրդ չի տրվում օգտագործել հյութաքամիչ կամ որևէ այլ մետաղյա սպասք, քանի որ մետաղի հետ շփման դեպքում այն շատ արագ օքսիդանում է: Անհրաժեշտ է կերամիկական սպասքի օգնությամբ տրորել թրթնջուկի թարմ, մաքուր տերևները և մառլյայի միջոցով քամել հյութը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել