Մի պահ ինքս ինձ վատ զգացի, որ վարչապետի ներկայությամբ ԱԺ-ում պատգամավորները ծեծկռտուք են արել (ասենք՝ ի՞նչ կարգի պետք ա վարչապետին չհարգես, որ իրա ներկայությամբ ԱԺ-ում ֆրակցիայի ղեկավարի հետ «խփոցի» անես)։ Բնականաբար, վարչապետի արձագանքին էի սպասում. մտածում էի՝ երկու կողմին էլ հաթաթա կտա ու կասի․ «Չե՞ք ամաչում, ինձ չե՞ք հարգում, որ իմ ներկայությամբ իրար եք տշում»։

Նոր վարչապետը ելույթը լսեցի. ի՞նչ հարգել, ի՞նչ բան, մարդը վարչապետի պլանկեն իջացրեց քուչայական մակարդակի՝ «թեմային իտոգ տվեց», ասաց՝ Էդմոնը սադրել ա, մերոնք էլ խփել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել