Հարավաֆրիկյան Հանրապետությունում ականատեսները տեսագրել են անհետացման վտանգի տակ գտնվող գիշատիչների կատաղի դիմակայությունը։ Համապատասխան տեսահոլովակը հայտնվել է Կրյուգեր ազգային պարկի յութուբյան ալիքում։

Պարկի աշխատակիցների ֆիքսած կադրերում պատկերված է բորենիների և դրանց ընտանիքին պատկանող վայրի շների կատաղի պայքարը: Հայտնի է, որ վերջիններս անհետացող տեսակ են և որ վայրի բնության մեջ դրանցից քիչ է մնացել:

Տեսանյութում երևում է, որ շները նկատել են կենդանու լեշը, որով սնվել են բորենիները։ Գիշատիչները փորձել են խլել սնունդը՝ չնայած, որ բորենիների թիվը գերակշիռ է եղել:

Շները փորձել են քարշ տալ լեշը, ինչից հետո կենդանիների միջև կատաղի պայքար է սկսվել․ ի վերջո շները ստիպված են եղել նահանջել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել