Իմ գնահատմամբ՝ մոտ օրերս իշխանությունը զավթած անձինք գնալու են փոփոխությունների կառավարության կազմում։ Սովորաբար նման փոփոխությունները բերում են իրենց հետ հասարակությունում նոր սպասումներ և դրանով ժամանակ շահում իշխանության պահպանման համար։ Ըստ այդմ, պետք է հեռացվեն առնվազն 2 ամենախոշոր բացթողումների համար մեղավոր նշանակված անձինք։ Ըստ իս, մեկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որին կմեղադրեն գազի հետ կապված բանակցությունները տանուլ տալու մեջ, և Առողջապահության նախարարը, որին կմեղադրեն իրավիճակային սխալ որոշումների մեջ։ Կասկած չունեմ, որ չեն հանի գործից Զոհրաբ Մնացականյանին, քանզի վերջինս «փայլուն» իրականացնում է իր դեմ դրված խնդիրները՝ Արցախի հարցում փուլային տարբերակի բանակցություններ և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։

Ապրենք և տեսնենք...

Հ.Գ. Ինչ ուզում եք, արեք, քանզի ճաղերի ետևում հայտնվելու ձեր օրերը հաշված են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել