Operativ.am-ը գրում է.

Նյու Յորքում բոլոր դպրոցներն ու քոլեջները փակ կմնան մինչեւ ուսումնական տարվա վերջ, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հաղորդում է Associated Press-ը;

Հրամանը վերաբերում է 4.2 մլն դպրոցականներին եւ պետք է տեւեր մինչեւ մայիսի 15-ը: Կուոմոյի խոսքով՝ այժմ պարզապես չափազանց ռիսկային է բացել դպրոցները, երբ ամեն օր հիվանդանոց է տեղափոխվում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հազար մարդ:

«Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին: Յուրաքանչյուր ծնող եւ քաղաքացի զգում է դա»,-հայտարարել է նահանգապետը:

Որոշումն այն մասին՝ արժե՞ արդյոք թույլ տալ ամառային դպրոցները, կհետաձգվի մինչեւ մայիսի վերջ, նշել է նա:

Ընդ որում՝ Կուոմոն նշել է, որ յուրաքանչյուր շրջան առանձին պետք է ներկայացնի դպրոցներում դասերը վերականգնելու թույլտվության մասին ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել